Սիդնեյի ոստիկանությունը հետաքննում է պատանդների մահվան դեպքը
Ավստրայիայի ոստիկանությունը սկսել է Սիդնեյի կենտրոնական սրճարաններից մեկում պատանդների ազատ արձակման գործողության հանգամանքների քննությունը: Հիշեցնենք, որ երեք մարդ էր մահացել` երկու պատանդները եւ չարագործը:
Հայտնի է դարձել, որ մարդկանց պատանդ վերցրած իրանցի փախստական Ման Հարոն Մանիսը Ավստրալիայում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել:
Ավստրալիայի իշխանություններն ընդգծում են, ոչ դեռեւս չկան ապացույցներ, թե չարագործը կապված է եղել միջազգային իսլամիստական խմբավորումների հետ: