Ֆինլանդիայում հետաքննում են երկրի պատմության մեջ առաջին ահաբեկչության մասին գործը
Ֆինլանդիայում Հետաքննությունների կենտրոնական բյուրոն երկրի պատմության մեջ առաջին անգամ սկսել է հետաքննել ահաբեկչության մասին գործը: Այս մասին հայտնում է Yle-ն:
Ընդգծվում է, որ ձերբակալվել է երեք մարդ, որոնց մեղադրում են ահաբեկչական բնույթի հանցանք գործելու մեջ: Նրանց ձերբակալել են Հելսինկիում: Բացի այդ, ոստիկանությունն իրականացրել է մի շարք խուզարկություններ:
Իրավապահները, սակայն, չեն հայտնել, թե արդյոք մեղադրյալները կապվա՞ծ են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման հետ, թե՞ ոչ: