Հայաստանի ընտրած զարգացման ուղին. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, ազատամարտիկների և քաղաքական գործչի նկատմամբ բռնության երևույթները դատապարտելի և անընդունելի են ցանկացած հասարակության համար, որն ունի քաղաքական զարգացման տեսլական, և իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեն հնարավորինս արագ բացահայտելու այդ գործերը և գտնելու մեղավորներին, որովհետև, առաջին հերթին, դա հենց իրենց է հարվածելու:
Նա ընդգծել է, որ Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, ընտրել է զարգացման այնպիսի ուղի, որտեղ բռնությունն ու անօրինականությունը սովորական են, ուստի պետք է գիտակցել, որ այդ հարթակի օրինաչափությունները, ցավոք սրտի, որոշակիորեն գործելու են նաև Հայաստանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։