Գերմանական ընկերությունը էլեկտրամագնիսական վերելակ է ստեղծել. տեսանյութ
Գերմանական արտադրող Thyssenkrupp ընկերությունը ստեղծել է վերելակներ, որոնք աշխատում են առանց ճոպանների եւ մալուխների: Դրանք տեղաշարժվում են էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությամբ:
Վերելակները կլուծեն գրասենյակներում եւ հիմնարկներում հերթերի խնդիրը:
Եթե փորձարկումները հաջող անցնեն, հայտնագործությունը շինարարության մեջ բեկումնալի կլինի, քանի որ էլեկտրամագնիսական վերելակները տեղաշարժվում են ոչ միայն ուղղահայաց, այլեւ հորիզոնական դիրքով: