Երևանում 500 նոր վերելակ է տեղադրվել. Հայկ Մարությանն անձամբ է ներկայացրել նոր վերելակի տեխնիկական բնութագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
500 նոր վերելակների տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ հրապարակել այն հասցեները, որոնցում նոր վերելակներ են տեղադրվել:
«500 նոր վերելակների տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել։ ԱԻՆ փորձաքննություններից հետո բոլոր 500 վերելակները փաստացի հանձնված են շահագործման։