Հայտնաբերվել են միաձուլման փուլում գտնվող աստղեր
Աստղագետները հայտնաբերել են, որ Ընձուխտի համաստեղության ամենապայծառ աստղն իրենից ներկայացնում է երկու միաձուլվող աստղերի ամբողջություն:
Իսպանացի աստղագետների խոսքով` աստղը բաղկացած է երկու կապույտ աստղերից, որոնք գտնվում են միաձուլման փուլում: Այդ աստղերը Արեւից մոտ 32 անգամ մեծ են եւ Երկիր մոլորակից գտնվում են 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա:
Աստղերն այնքան մոտ են իրար, որ ընդհանուր մակերեւույթ ունեն, բայց` տարբեր ջերմաստիճաններ:
Մասնագետների հաշվարկով` «աստղային զույգը» ձեւավորվել է մոտ 2 միլիոն տարի առաջ: