Եվրամիությունը շարունակում է ցուցադրել իր երկակի ստանդարտները. ՌԴ ԱԳՆ
Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած ձերբակալություններին Եվրամիության ակտիվ արձագանքն առաջացրել է ռուսական իշխանությունների շփոթմունքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով պաշտոնակատար Կոնստանտին Դոլգովը հետաքրքրվել է, թե ինչու է ԵՄ-ը նման վրդովմունք արտահայտում թուրք լրագրողների ձերբակալության փաստով, սակայն այդ նույն արձագանքը չի տվել այն ժամանակ, երբ Կիևում ռուս լրագրողներ ձերբակալվեցին:
Ըստ Դոլգովի՝ Եվրամիությունը շարունակում է մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում ցուցադրել իր երկակի ստանդարտները:
«Դա ԵՄ-ականերին պատիվ չի բերում»,-Twitter-ում գրառել է նա: