Ֆրանսիայում 23 հազար տարեկան արձանիկ է հայտնաբերվել
Ֆրանսիայում պեղումների արդյունքում Վեներա աստվածուհուն նվիրված արձանիկ է հայտնաբերվել, որը մոտ 23 հազար տարեկան է:
12 սանտիմետրանոց արձանիկը կանացի մարմնի տեսք ունի եւ հնում եղել է պտղաբերության խորհրդանիշը: Այսպիսի գտածոները «Վեներայի արձանիկներ» են անվանում՝ կապված համանուն սիրո աստվածուհու հետ:
Եվրոպայում նմանատիպ 100 արձանիկ է գտնվել, որից 15-ը՝ Ֆրանսիայում: