«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է իր հաղթարշավը Պրեմիեր լիգայում: 16-րդ տուրում Լուի վան Գալի թիմը «Օլդ Թրաֆորդում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց իր սկզբունքային մրցակիցներից մեկի՝ «Լիվերպուլ»-ի դարպասը:
Այդպիսով մանկունիանցիները Պրեմիեր լիգայում իրենց 6-րդ անըդմեջ հաղթանակը տոնեցին: 16 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Չելսի»-ն է, որն իր ակտիվում ունի 39 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ն առաջատարին զիջում է 3 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ 8 միավորով:
[b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝3:0
[/b]Գոլեր՝ Ռունի 12՛, Մատա 40՛, վան Պերսի 71՛