ՀՀ լեռնային գոտիներում ձյուն է սպասվում
Դեկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, իսկ 15-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
Դեկտեմբերի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, իսկ 17-18-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւանում դեկտեմբերի 14-ին եւ 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, իսկ 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: