211652_close_icon

Հայտնաբերվել է Արամ Մանուկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած անձը

views-count11012 դիտում article-date 09:37 14-12-2014
Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նմանատիպ նյութեր