Օգնել են փրկարարները
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ավան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լեռնագործների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանք իրականացնողների հսկողությամբ այրվել է բաց հոսքով բնական գազ:
Հրշեջ - փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել են հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը: