211652_close_icon
views-count1644 դիտում article-date 20:24 13-12-2014

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն «պատառոտեց» «Աուգսբուրգ»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 15-րդ տուրում առաջնության առաջատար «Բավարիա»-ն բավարական դերբիի շրջանակում խոշոր հաշվով հաղթեց «Աուգսբուրգ»-ին: Առաջին խաղակեսում «Աուգսբուրգ»-ը կարողացավ դիմակայել հզոր մրցակցին, ինչի հետևանքով թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում մյունխենցիները «ճզմեցին» մրցակցին և մեկը մյուսի հետևւց գնդակները սկսեցին հայտնվել Ալեքս Մանինգերի պաշտպանած դարպասում: «Բավարիա»-ն իր 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Բունդեսլիգայում, իսկ թիմի դարպասապահ Մանուել Նոյերին հաջողվեց 6-րդ անընդմեջ խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան թիմը 15 խաղից հետո սեփական դարպասը ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ մրցակիցների դարպասը գրավել է 37 անգամ: Գվարդիոլայի սաները 39 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ներկայումս երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ը առաջատարին զիջում է 10 միավորով: «Գալյերը» 15-րդ տուրի իրենց հանդիպումը կացկացնեն «Պադերբոռն»-ի հետ: [b]«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝0:4[/b] Գոլ՝ Բենատիա 58՛, Ռոբեն 59՛, 71՛, Լևանդովսկի 68՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր