Դրամապանակը գողացել էին դեղատան մոտ
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1952 թ. ծնված Լարիսա Ա.-ին, ով հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 143 հասցեում գործող սուպերմարկետի դեղատան մոտ գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 62.000 դրամ, այցեքարտ և վճարման կտրոններ: Դեկտեմբերի 11-ին անհայտ անձը դրամապանակը իր պարունակությամբ վերադարձրել է Լարիսա Ա.-ին: Հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 1957 թ. ծնված Քաղցրիկ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն