211652_close_icon
views-count1061 դիտում article-date 13:45 20-10-2015

Դեղատան դրամարկղից գումար էր գողացել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սոս Հ.-ին, ով խոստովանել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 22.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեում գտնվող, 1965 թ. ծնված Գյուլնարա Հ.-ին պատկանող դեղատան դրամարկղից գողացել է 53.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր