Հեռախոսը կորցրել էր լսարանում
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1996 թ. ծնված Լինդա Հ.-ն և հայտնել «Սամսունգ Վեյվ 525» մոդելի բջջային հեռախոսը կորել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբեր ամսվա սկզբներին Երևանի պետական մանկավարժական համալսարանի լսարաններից մեկի սեղանից Լինդա Հ.-ի բջջային հեռախոսը գողացել է 1954 թ. ծնված Գուրգեն Թ.-ն: Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Գուրգեն Թ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն