Բարակ Օբամայի անհաջող տարին
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ այս տարի Բ. Օբամայի համար ամենավատ տարին էր՝ նա գլուխ չի հանել իր աշխատանքից, քանի որ նրա ուսերին են թափվել մի շարք խնդիրներ, և այդ ամենը հանգեցրել է երկրի ներսում և միջազգային ասպարեզում մի շարք խնդիրների:
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ նա ի վիճակի չի եղել կատարել այն աշխատանքը, որ նրան վստահել են:
CNN-ի լրագրողները համեմատել են 2008թ-ի և 2014 թ-ի հարցումները: 6 տարի առաջ նրա արդյունավետ ղեկավարման մեջ վստահ էին բնակչության 75%, իսկ այս տարի՝ ընդհամենը 43%-ը: