ՀՀ ԿԲ-ն երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ԿԲ-ն երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով: Ինչպես նախորդ օրերին, երեկ ևս ՀՀ ԿԲ-ն սակարկություններով վաճառել է 6 մլն դոլար՝ 470.22 դրամ 1 դոլաի դիմաց միջին փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն դոլարը վաճառել էր 464.07 դրամով:
Թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ԿԲ-ն տարադրամի փոխանակման կետերին արգելել է դոլարի փոխարժեքն իր սահմանած գնից՝ 470 դրամից, բարձրացնել: Արդյունքում՝ տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի առք ու վաճառք իրականացնել կամ այլ կերպ ասած՝ փոխարժեքի շուկայից դուրս են եկել: Փոխարժեքի շուկայում երեկվանից դոլարի առք ու վաճառքով զբաղվում էին միայն բանկերը: Թե որքան կկշարունակվի այս վիճակը, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԿԲ-ն հույս ունի մինչև տարեվերջ փոխարժեքի շուկան կայունացնել, թերևս դրամի փոխարժեքն իջեցնելով այնքան, որ այն համապատասխանի տնտեսությունում տիրող իրական վիճակին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում