211652_close_icon
views-count762 դիտում article-date 14:56 12-12-2014

Տարոն Մարգարյանը մասնակցել է մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի բացմանը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով ՌԴ մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Քաղաքային զարգացման շարժիչ ուժերը» խորագիրը կրող մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացմանը: Համաժողովին մասնակցել են աշխարհի քսան երկրների շուրջ չորս հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ մի շարք քաղաքների քաղաքապետեր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային փորձագետներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և առանձնակի կարևորելով համաժողովի անցկացումը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ներկայիս մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից նման համաժողովներն իրապես կարևոր են: Տարոն Մարգարյանը մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև Համաժողովին մասնակից իր մյուս գործընկերների հետ: Նշենք, որ 2011 թվականից անցկացվող մոսկովյան համաժողովը քաղաքաշինության, ճարտարապետության, տնտեսության, ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ քննարկումների և փորձի փոխանակման հարթակ է, որի շրջանակում հարցերը քննարկվում և դիտարկվում են ոչ միայն քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այլև քաղաքացու և նրա կյանքի որակի բարելավման տեսանկյունից: Համաժողովի շրջանակում քննարկվող առանցքային հարցերից էր նաև քաղաքներում հաղորդուղային տեխնոլոգիաների զարգացումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Համաժողովի շրջանակում բացված «Իշխանություն եւ քաղաքացիներ. համագործակցության տեխնոլոգիաները» խորագրով ցուցահանդես, ծանոթացել տաղավարներում ներկայացված քաղաքաշինական տարբեր լուծումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր