Էքստրասենս Կարեն Եմենջյանը հանդես կգա դասախոսությամբ
«ARMUFO» առեղծվածային երևույթների ուսումնասիրման միությունը հյուրընկալելու է էքստրասենս, բիոթերապևտ Կարեն Եմենջյանին:
Ինչպես «ARMUFO»-ից տեղեկացնում են [color=#EF2929][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ին, նա հանդիսանում է Գերմանիայում «Մարդու Փսիխոինտելեկտուալ Հնարավորությունների Ուսումնասիրման ԵՎ Զարգացման» համալսարանի պրոռեկտոր, «Էքստրասենսների Միջազգային Պրոֆեսիոնալ Ասոցիացիայի» պատվավոր անդամ, Եվրոպայի «Ժողովրդական Բժշկության Միջազգային Ասոցիացիայի» փոխնախագահ։
Հանդիպումը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին, «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում, որի հասցեն է`Երևան, Վիկտոր Համբարձումյան փ. 47, բն. 79: Մուտքն ազատ է: