211652_close_icon
views-count685 դիտում article-date 12:23 12-12-2014

Արցախի առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում: 2014թ. նոյեմբեր ամսում գրանցվել է 2449 հիվանդության դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 2196 դեպք՝ 87/%, որն համեմատած 2013թ. նույն ամսվա հետ նկատվում է աճ 717 դեպքով: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունուններում նոյեմբեր ամսում հոսպիտալացվել են սուր շնչառական վարակներով 57 հիվանդ՝ 0-18 տարեկան: Հիվանդների քիթ ըմպանից վերցվել են քսուկներ և ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա: Հետազոտության արդյունքները բացասական են գրիպի վիրուս չի հայտնաբերվել: Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները: Հիվանդության պատճառով բացակաների քանակը մանկապարտեզներում- 8,7 %, դպրոցներում- 2,5%: Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. 1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ. 2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման. 3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ 4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն 5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ. 6. Պահպանել հազալու և փռշտալու կանոնները. 7. Խստորեն հետևել անձնական հիգիենային. 8. Հագնվել եղանակին համահունչ. 9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները

Նմանատիպ նյութեր