1401 դիտում
23:16 21-04-2020
ՄԱԿ-ի միջազգային դաշինքը հրապարակել է Պարենային ճգնաժամերի վերաբերյալ ամենամյա համաշխարհային զեկույցի նոր տարբերակը
Այսօր, ՄԱԿ-ի միջազգային դաշինքը, պետական և հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են ծայրահեղ սովի խորքային պատճառների հասցեագրման ուղղությամբ, հրապարակել են Պարենային ճգնաժամերի վերաբերյալ ամենամյա համաշխարհային զեկույցի նոր տարբերակը։
Պարենային ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցի հրապարակած զեկույցը, վերջինիս հիմնական բացահայտումները, գործընկերների հայտարարությունները և մուլտիմեդիայի նյութերն՝ իրենց բովանդակությամբ հասանելի են այստեղ.
• Համաշխարհային ցանցի վեբկայք՝ http://www.fightfoodcrises.net/food-crises-and-covid-19/en/
• Պարենային անվտանգության տեղեկատվական ցանցի (ՊԱՏՑ) հարթակ՝ www.fsinplatform.org
[b]Համաշխարհային զեկույցի հիմնական բացահայտումները[/b]
Համաձայն զեկույցի, 2019 թվականի վերջին 55 երկրներում և տարածքներում բնակվող 135 միլիոն մարդ սուր պարենային անապահովության պայմաններում է գտնվել* (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր)։ Ավելին, 2019 թվականի տվյալներով, զեկույցում նշված՝ պարենային ճգնաժամում գտնվող 55 երկրներում 75 միլիոն երեխա թերսնուցված են, իսկ 17 միլիոնը՝ տառապում են թերաճից։
Սա սուր պարենային անապահովության* և թերսնուցման ամենաբարձր ցուցանիշն է, որը Համաշխարհային ցանցը գրանցել է 2017 թվականին առաջին զեկույցի հրապարակումից ի վեր։
Ավելին, 2019 թվականին 183 միլիոն մարդ դասակարգվել է որպես սթրեսային վիճակում գտնվող (IPC/CH, փուլ 2), որոնք կարող են խիստ սովի մատնվել և ճգնաժամում կամ ավելի վատթար վիճակում հայտնվել (IPC/CH փուլ 3 կամ ավելի վեր), եթե ենթարկվեն այնպիսի ցնցումների կամ լարվածություն ստեղծող գործոնների, ինչպիսին է՝ ՔՈՎԻԴ-19 համավարակը։
Սույն զեկույցում ներառված 135 միլիոն մարդկանց կեսից ավելի (73 միլիոն) բնակվում են Աֆրիկայում, 43 միլիոնը՝ Միջին Արևելքում և Ասիայում, իսկ 18.5 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում։
Զեկույցում վերածության ենթարկված միտումների գլխավոր դրդապատճառներն են հակամարտությունները (այս առանցքային գործոնի պատճառով 77 միլիոն մարդ հայտնվել է սուր պարենային անապահովության մեջ), ծայրահեղ եղանակային պայմանները (34 միլիոն ) և տնտեսական ալեկոծումները (24 միլիոն)։
Ծանոթագրություն.
* Սուր պարենային անապահովությունն այն վիճակն է, երբ բավարար քանակով սննդամթերքի սպառման անկարողությունը մարդու կյանքը կամ կենսապայմաններն անմիջական վտանգի է ենթարկում։ Այն հիմնված է ծայրահեղ սովի միջազգայնորեն ընդունված միջոցառումների վրա, ինչպիսիք են՝ Ինտեգրացված պարենային անվտանգության փուլի դասակարգումը (IPC) և Ներդաշնակեցված շրջանակը (Cadre Harmonisé): Այն նաև ավելի սուր վիճակ է, տարբերվում է քրոնիկ սովից, որի վերաբերյալ ամեն տարի հրապարակվում է ՄԱԿ-ի ամենամյա «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցում։ Քրոնիկ սովն այն վիճակն է, երբ անձը երկար ժամանակ չի կարողանում բնականոն և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ քանակով սննդամթերք սպառել։
Համաշխարհային ցանցի մասին
Պարենային ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցը փորձում է հնարավորինս լավ փոխկապակցել, համատեղել/ինտեգրել և ուղղորդել առկա նախաձեռնությունները, գործընկերությունները, ծրագրերը և քաղաքականությունների մշակման գործընթացները՝ պարենային ճգնաժամերի խորքային պատճառների հիմնավոր հասցեագրման նպատակով։
«Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» զեկույցը Պարենային ճգնաժամերի դեմ պայքարի համաշխարհային ցանցի կարևորագույն հրապարակումն է, որին աջակցում է նաև Պարենային անվտանգության տեղեկատվական ցանցը (ՊԱՏՑ/FSIN)։ Զեկույցը փոխհամաձայնության վրա հիմնված և բազմակողմ գործընկերային վերլուծական գործընթացի արդյունք է, որում ներգրավված են 16 միջազգային մարդասիրական և զարգացման գործընկերներ. Սահելում երաշտի վերահսկման մշտական միջպետական հանձնաժողովը (Comité Permanent Inter-Etats de Lutte contre la Sécheresse dans le Sahel (CILSS)), Եվրոպական միությունը (ԵՄ), Սովi վաղ նախազգուշացման համակարգ ցանցը (FEWS NET), Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Պարենային անվտանգության համաշխարհային քլասթերը, Սնուցման համաշխարհային քլասթերը, Պարենային անվտանգության համապարփակ փուլային դասակարգման (IPC) գլոբալ աջակցության բաժինը, զարգացման միջկառավարական մարմինը (IGAD), Սննդի քաղաքականության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (IFPRI), Կենտրոնական Ամերիկայի ինտեգրման համակարգ (Sistema de la Integración Centroamericana (SICA)), Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը (SADC), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (ՄԳՀԳ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ)։
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
20:48 03-04-2019
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
751 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
841 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ