Երևանում ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը
Սոսեի 2/2 հասցեում այսօր` դեկտեմբերի 11-ին, ծեծի են ենթարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանի հարեւանները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ ԱԺ պատգամավորին ծեծի են ենթարկել իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել:
Այդ մասին հայտնել են ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը, թեեւ հրաժարվում է այս պահին մեկնաբանություններ տալ եւ պատրաստվում է գնալ հիվանդանոց, բայց նրա համախոհները կասկածներ են հայտնում, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքների հետ: