Շիրակի մարզում վերաբացվեց ևս մեկ եկեղեցի
Վերանորոգումից ու վերակառուցումից հետո Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ օծվեց Վարդաքարի «Սուրբ Խաչ» եկեղեցու խաչը և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Այս մասին
տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Օծվելուց և խաչը տեղադրվելուց հետո եկեղեցում սրբազանի ձեռամբ տեղի ունեցավ եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման բարերարի մկրտության արարողությունը:
«Սուրբ Խաչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին շուրջ վեց ամիս առաջ: