1396 դիտում
22:36 11-12-2014
Վայոց ձորի մարզպետի հորդորը՝ առողջապահական կազմակերպություններին
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն` նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց յուրաքանչյուր կազմակերպության գործառույթները և նրանցում առկա խնդիրները:
Կազմակերպությունների ղեկավարները հավաստեցին, որ տարին եզրափակում են ֆինանսական և առողջապահական խնդիրների լուծման դրական ցուցանիշներով: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց գործունեության հիմքում ունենալ բժշկական սպասարկման որակի շարունական բարձրացման և հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմումքի դրսևորման խնդիրները:
Նմանատիպ նյութեր
3754 դիտում
09:59 16-10-2020
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը․ Ռոմանոս Պետրոսյանի հորդորը
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ