Քաղաքացիները բժիշկների և ոստիկանների օգնությամբ կանխեցին Հաղթանակ կամրջից իրեն ցած նետող երիտասարդի ինքնասպանությունը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնահրկիզվել կամ կամրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիները ոստիկանների և բժիշկների օգնությամբ կարողացել են «վնասազերծել» այդ քաղաքացուն, ով իր վրա լցրել էր նաև դիզվառելիք, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը: