Լևոն Արոնյանը կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 11-17-ը տեղի կունենա Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայանալիք շախմատի մրցաշար: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարում հանդես կգա նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Արոնյանի մրցակիցները կլինեն` Գրիշչուկը, Մամեդյարովը, Վաշյե-Լագրավը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Ռաջաբովը, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան:
Պայքարը կընթանա երեք ձևաչափով` արագ, կայծակնային և բասկյան շախմատի: