1066 դիտում
18:58 10-12-2014
Կարևոր է ձմեռային զորակոչի ընթացքը մարզում պատշաճ ապահովելու հանգամանքը. Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզի Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի ու Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարներն անդրադարձել են 2014 թվականի ամառային զորակոչի իրականացման արդյունքներին և ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի կազմակերպական մանրամասներին:
Տարվա զորակոչային գործընթացների արդյունքում ձևավորված մարզային ցուցանիշների վերլուծությամբ է հանդես եկել մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հարցերով վարչության պետ Վ. Գալոյանը:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վ. Ոսկանյանն անդրադարձել է տարածքային տարածքային զինվորական կոմիսարատներում գործող բժշկական հանձնաժողովերի աշխատանքների կազմակերպման ուղղություններին և վերջիններիս գործառույթների արևդյունավետության բարձացմանն ուղղված ծրագրային առաջնահրեթություններին:
Ամփոփելով մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը կարևորել է ձմեռային զորակոչի ընթացքը մարզում պատշաճ կերպով ապահովելու հանգամանքը և հանձնաժողովի անդամներին հանձնարարել այս և նիստի ընթացքում բարձրացված այլ հարցերի նկատմամբ ցուցաբերել առավելագույն հետևողականություն:
Նմանատիպ նյութեր
3501 դիտում
17:17 20-06-2016
Շարունակվում է խիստ հսկողությունը շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
796 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
739 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը