Ջամշլու համայնքը նոր ղեկավար ունի
Օրերս Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Միրազմ Ուռուսյանը:
Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը եւ անկուսակցական Մերալի Սադոյանը, ով ինքնաբացարկ էր հայտնել:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի նախկին ղեկավար Տիտալ Ալոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին սեփական դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: