Արցախի Շահումյան համայնքը նոր ղեկավար ունի. Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար: