10625 դիտում
16:00 10-12-2014
Ավտովթար ՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ը և Վազ 2107-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 SU 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ՝ Աստղաձոր գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Պապին Ներսիսյանը, 37-ամյա Կարեն Կարապետյանը և Москвич-ի ուղևորներ՝ Վաղարշյան գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Աննա Բաղդասարյանը, 10-ամյա Գարիկ Բաղդասարյանը և 8-ամյա Գոռ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար ՝ Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Աշխատանքները տեղում ղեկավարել է քննիչ Քոչարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47204 դիտում
11:33 18-07-2020
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են Վազ 2107-ն ու Վազ 21101-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ