Նոր ռեկորդ. երգիծաբանը 86 ժամ անեկդոտ է պատմել. տեսանյութ
Կոլումբիացի երգիծաբանը գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում` 86 ժամ շարունակ անեկդոտ պատմելով:
Մայրաքաղաք Բոգոտայի առեւտրի կենտրոնում Խոսե Օրդոնեսը հանդիսատեսին զվարճացրել է հինգշաբթի առավոտյան ժամը ութից մինչեւ երկուշաբթի գիշեր:
Նրան թույլատրվել է հանգստանալ ժամը մեկ` հինգ րոպեով:
Սա Օրդոնեսի 46-րդ համաշխարհային ռեկորդն է, որը բարեգործական նպատակ ունի: Հավաքվածների նվիրաբերած գումարներն ուղղվելու են երեխաների օգնության ֆոնդին: