837 դիտում
12:17 10-12-2014
Աշակերտները հեռանում են ջերմ հիշողություններով
Աշակերտների փոխայցելության ծրագրի շրջանակում ՌԴ Ռյազան քաղաքի մի խումբ դպրոցականներ և մանկավարժներ այցելել են Հայաստան: Նրանց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Ռուս դպրոցականները, նախարարի տեղակալին ներկայացրել են իրենց տպավորությունները Հայաստանի ու հայկական դպրոցի մասին՝ շեշտելով, որ իրենք արդեն հասցրել են լավ ընկերներ ձեռք բերել Երևանում և հեռանում են ջերմ հիշողություններով: Խմբի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Ռյազանում ակտիվ գործող հայկական համայնք կա և իրենք հայ դպրոցականների ներուժին ծանոթ են հարազատ դպրոցից: Հանդիպման ընթացքում ՌԴ-ից ժամանած մանկավարժները ներկայացրել են իրենց վերապարտրաստումների փորձն ու կրթության զարգացման ծրագրերը, մասնավորեցնելով կրթական նոր մեթոդների կիրառումը:
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի դպրոցներում ևս վերջին տարիներին, կրթական ակտիվ բարեփոխումներով պայմանավորված, մանկավարժների վերապատրաստման ծրագրերին մեծ տեղ է հատկացվում: Անդրադարձ է արվել դասարաններում աշակետների միջին ծանրաբեռնվածությանը՝ Ռյազանի դպրոցներում աշակերտների միջին խտությունը դասարաններում հասնում է 25-ի, թույլատրելի թիվը 32-ն է: Հայաստանի ավագ դպրոցներում ևս աշակերտների խտության թույլատրելի նորմը, ինչպես Մ. Մկտչյանն է նշել, նույն սահմաններում է:
Նշենք, որ ռուս դպրոցականները հյուրընկալվել են Երևանի 149 ավագ դպրոցում՝ հայ հասակակիցների ընտանիքներում: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Մ. Մակրտչյանը հյուրերին ՀՀ ԿԳՆ անունից նվիրել է Հայաստանի պատմության վերաբերյալ գրքեր, ինչպես նաև իր հեղինակած գիրքը:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
11:42 19-02-2014
Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցն է. հրաշքով փրկված ընկերը կիսվում է իր հիշողություններով
3319 դիտում
14:26 25-08-2015
Արցախցու հետ գեներալ Մանվել Գրիգորյանը կիսվեց դաժան եւ հաղթական հիշողություններով, խոնարհվեց եւ խաչքար տեղադրեց
Այս բաժնից
646 դիտում
22:55 30-10-2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է կանանց դերի մասին պանելային քննարկման
571 դիտում
22:43 30-10-2024
Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
598 դիտում
22:18 30-10-2024
Հայտարարվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի մրցույթ․ ՏԿԵՆ