Ինչու՞ է կարտոֆիլը թանկ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի գյուղատնտեսութան ոլորտի այս տարվա պաշտոնական վիճակագրությունը գերազանցում է բոլոր սպասելիքները: Այն փաստը, որ պաշտոնական վիճակագրությունը կեղծվում և ուռճացվում է, բոլորին է հայտնի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարութան հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի այս տարվա կարտոֆիլի բերքը կազմել է 691 հազար տոննա՝ անցած տարվա 660 հազար 500 տոննայի դիմաց: Այսինքն՝ պաշտոնապես վիճակագիրները պնդում են, որ անցած տարվանից շատ բերք ենք ստացել:
Այս տարվա կարտոֆիլից արտահանվել է ընդամենը մոտ 2 հազար տոննա՝անցած տարվա համեմատ երեք անգամ քիչ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են կարտոֆիլի բարձր գինը պատճառաբանում այս տարի ստացված բերքի սակավությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։