«Լիվերպուլ»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից. տեսանյութ
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ը զրկվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունքից: Անգլիական թիմին խաղարկությունից դուրս թողեց շվեյցարական «Բազել»-ը, որը խմբային փուլի վերջին տուրում կարողացավ իր համար ձեռնտու հաշիվ ապահովել «Էնֆիլդում»: Հարկ է նշել, որ մերսիսայդցիները 61-րդ րոպեին մնացին 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Դեյան Լովրենին:
B խմբի հաղթող ճանաչվեց «Ռեալ»-ը, որը զուգեհառաբար ընթացած խաղում 3:0 հաշվով հաղթեց «Լուդոգորեց»-ին և հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց: 1/8 եզրափակիչ մյուս ուղեգիրը նվաճեց «Բազել»-ը: «Լիվերպուլ»-ը իր ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
[b]«Լիվերպուլ» - «Բազել»՝1:1[/b]
Գոլ՝ Ջերարդ 81՛ - Ֆրայ 25՛