slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին
211652_close_icon

Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին

views-count968 դիտում article-date 18:04 09-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում: Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով է հիշում իր պետական այցը եղբայրական Ուրուգվայ և հանդիպումը Նախագահ Խոսե Մուխիկայի հետ: Հանրապետության Նախագահը խնդրել է Դանիլո Աստորիին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Խոսե Մուխիկային, իսկ նորընտիր Նախագահ Տաբարե Վասկեսին՝ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Նախագահն ընդգծել է, որ այդ այցի ժամանակ ևս մեկ անգամ համոզվել է, թե Ուրուգվայում ինչպիսի հարգալից վերաբերմունք կա Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և անկեղծ ցանկություն՝ բոլոր ոլորտներում միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու: Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ իր երկրի ղեկավարության մեջ և հասարակության բոլոր շերտերում Հայաստանի նկատմամբ բարեկամական ջերմ վերաբերմունքն ամուր հիմքեր ունի: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-ուրուգվայական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու հնարավորություններին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են միջպետական հարաբերություններում ակնհայտորեն մեծ դեր ունեցող խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համակարծիք են եղել, որ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունն ավելի է ամրապնդում առկա բարեկամությունը: Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում դեռևս 1965թ. ունեցած անգնահատելի ավանդի համար և ընդգծել, որ այդպիսով սկիզբ դրեց այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին՝ իր արձագանքը գտնելով ամբողջ աշխարհում: Նախագահի խոսքով, ընդամենն օրեր առաջ հարավամերիկյան մեկ այլ երկրի՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ խոսքը գնում է միևնույն արժեքների վրա հիմնված բարեկամության մասին, ոչինչ ի զորու չէ խաթարել այն: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ղարաբաղյան հակամարտության հարցում Ուրուգվայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր