211652_close_icon

Համերգ Լոնդոնում՝ Բարոնուհի Քոքսի նախաձեռնությամբ

views-count1278 դիտում article-date 17:39 09-12-2014
Դեկտեմբերի 4-ին Լոնդոնում` Սուրբ Կիպրիան եկեղեցում տեղի ունեցավ Սբ Ծննդյան տոնին նվիրված համերգ, որին մասնակցում էր Մեծ Բրիտանիայում առաջին հայկական` «Կոմիտաս» երգչախումբը: Համերգը նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, HART (Humanitarian Aid Relief Trust) հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն էլ համերգի վերջում բրիտանացի ունկնդիրներին իրազեկեց Հայոց Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հարցի, Ադրբեջանի եւ Թուրքիայի անընդունելի քաղաքականության եւ այլնի մասին:

Նմանատիպ նյութեր