971 դիտում
13:22 17-09-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին:
Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի և Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին:
Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին և նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է անվանական ժամացույցներով:
Նմանատիպ նյութեր
3915 դիտում
19:52 08-08-2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
925 դիտում
13:00 13-09-2023
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
784 դիտում
16:37 08-04-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
688 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
439 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին