977 դիտում
15:44 09-12-2014
ՀՀ-ն բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը` Արցախի հիմնախնդրի առնչությամբ. Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը խթանելու գործում` իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին եւ բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:
Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է լինել Չինաստանի դեսպանը Հայաստանում եւ ներկայացնել իր պետությունը մի երկրում, որի հետ պատմական, մշակութային, առեւտրատնտեսական կապերը եւ շփումներն ունեն դարերի պատմություն:
Թիան Էրլունը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շփումները զարգանում են բավականին դինամիկ: Նա կարեւորել է համաործակցությունը մշակութային, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը: Դեսպանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:
Նմանատիպ նյութեր
15863 դիտում
14:47 09-08-2017
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատում Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը
982 դիտում
13:25 13-02-2023
Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյան
1186 դիտում
14:09 30-09-2014
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը ԼՂՀ հարցում. Սերժ Սարգսյան