Քննարկում Երեւանում՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
Վաղը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան` «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» թեմայով:
Կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար, գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, ներկայացուցիչներ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակներից, ինչպես նաև Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ:
«Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Մեծ Բրիտանիայում ՄԱԿ-ի կանանց ազգային խորհուրդի ներկայացուցիչ Տուուլա Նիիմինեն: