2288 դիտում
10:36 09-12-2014
Թանկացումները շարունակվում են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով Հայաստանում սկսված թանկացումները սկսել են պարբերական բնույթ կրել: Հերթական անգամ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները: Դրանց մեջ է մտնում սուրճը, ձեթը, կաթնամթերքի ողջ տեսականին:
Ի դեպ, սուրճի մեկ կիլոգրամը թանկացել է միջինը 300 դրամով ձեթը՝40-50 դրամով շաքարավազը՝ 20-30 դրամով կաթնամթերքը՝ 50 դրամով: Թանկացել են նաև հացը և հրուշակեղենը։ Ի դեպ, հացամթերքի թանկացումն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ:
ՀՀ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալներով՝ հացամթերքի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ թանկացումը կազմել է կես տոկոս կամ այլ կերպ ասած՝ 10-20 դրամ: Առաջիկայում դոլարի փոխարժեքի բարձրացմանը կավելանա նաև Ամանորի գործոնը, ուստի ենթադրվում է, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջևում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
10:21 15-04-2021
Թանկացումները ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված․ «Ժողովուրդ»
20545 դիտում
22:13 06-10-2017
Կարագի ու մսի թանկացումները դեռևս չեն ուսումնասիրել, բայց կուսումնասիրեն. Խոսրով Հարությունյան
7054 դիտում
20:36 11-01-2018
Թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի. փոխնախարար. Aysor.am
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»