211652_close_icon
views-count15482 դիտում article-date 21:20 08-12-2014

Խոշոր ավտովթար Ծիծեռնակաբերդի նորակառույց ճանապարհին. բեռնատարը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կարապետյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի 05 ԼՕ 942 համարանիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի նորակառույց ճանապարհի Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ՝ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան բարձված է եղել արհեստական պլաստմասի հումքով և այս պահին այն տեղափոխում են սարքին ավտոմեքենային մեջ, որից հետո մեքենան վերամբարձ կռունկով դարձի է բերվելու: Վարորդը ՃՈ աշխատակցին հայտնում էր, որ ինչ-որ Mercedes, որի համարանիշը չի հիշում, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար և բախումից խուսափելու համար՝ մեքենան վթարի է ենթարկվել: Լուսանկարները՝ և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր