211652_close_icon
views-count2114 դիտում article-date 15:32 08-12-2014

Սպասելու ժամանակ չկա. հիվանդ Հայկի մոր բաց նամակը՝ համայն հայությանը. տեսանյութ

Սիրելի հայրենակիցներ, Ահա մոտենում է Ամանորը: Տոն, որն ամենքիս է ստիպում հրաշքներ ակնկալել ու հավատով սպասել: Հայկն ու ես ևս հրաշքի ենք սպասում: 4-ամյա որդիս ի ծնե ունի խնդիր` մանկական ուղեղային կաթված (ДЦП) ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել ու ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով երեխային վիրահատություն է նշանակվել Գերմանիայում: Վիրահատության օրն արդեն պարզ է, իսկ անհրաժեշտ գումարի միայն կեսն է հավաքվել: Հայկիկն ու ես բոլոր բարի ու սրտակից մարդկանց աջակցությունն ենք ակնկալում այս ճակատագրական վիրահատության 30000 Եվրոն հավաքելու համար: Սպասելու ժամանակ չկա: Նպատակի վերջնակետին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուր օգնություն: Հայկի հետագա կյանքը փոխելու համար հաշվեհամար է բացվել VTB բանկում` իմ՝ Պայծառ Ներսեսյանի անունով: AMD 16046032978400 RUS 16046032978403 USD 16046032978401 EUR 16046032978402 Իմ հեռախոսահամրն է՝ +37493 58 66 21: Հայկը հավատում է Ձմեռ պապիկին, Հայկը նաև հրաշքների է հավատում, իսկ հրաշքներ լինում են: Անսպառ շնորհակալությամբ՝ Պայծառ Ներսեսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր