211652_close_icon
views-count3253 դիտում article-date 12:21 08-12-2014

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի թիրախում

Ինչպես տեղեկացնում է Todomercado պարբերականը, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալ»-ը: Նշվում է, որ հայ խաղացողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Լոնդոնցիները պատրաստ են 20 մլն եվրո վճարել Հենրիխի տրանսֆերի համար: Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլ»-ը:

Նմանատիպ նյութեր