Աշխարհահռչակ Սնուփ Դոգի և հայտնի Գրիգորի Լեպսի հնարավոր համերգները Երևանում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան Սնուփ Դոգը:
Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չի ստացել, որովհետև գործը դեռևս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին:
Բայց հայտնի է, որ նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում՝ հունվարի 18:
Ի դեպ՝ առաջիկայում նախատեսվում է նաև Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաև Երևանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռևս կնքված չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: