211652_close_icon

Խոշոր չափի խարդախության դեպք Երևանում. ընկերության տնօրենը պնդում է, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից հետո իրենց ընկերությանը 285 հազար ԱՄՆ դոլար «գցել են»

views-count98593 դիտում article-date 18:10 25-11-2017
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում «Բլյու Արրթս Փրոդաքշնս» ընկերության տնօրեն` Ֆայեղեհ Աթաշինի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմումով հայտնել է, որ իր ընկերությունը, հանդիսանալով Գուգուշ երգչուհու համերգների կազմակերպման և անցկացման իրավատերը, այս տարվա օգոստոս ամսին Կուրոշ Շոկուֆանդեհը ձեռք է բերել երգչուհու համերգը անցկացնելու իրավունք, որը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս տարվա օգոստոսի 31-ին: Դիմումատուն հայտնել է նաև, որ Կ. Շոկուֆանդեհը իրենց ընկերությանը պետք է վճարեր 285 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով վճարում չի կատարել: Խոշոր չափի խարդախության դեպք Երևանում. ընկերության տնօրենը պնդում է, որ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից հետո իրենց ընկերությանը 285 հազար ԱՄՆ դոլար գցել են: Ավելի վաղ [url=http://past.agency/?p=165189&l=am]«Փաստ» [/url]օրաթերթը գրել էր, որ «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram/ի իր էջում գրառում էր կատարել օգոստոսի 31-ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով էր հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: 2011-ին, երբ Բաքվում փորձել էին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել էր Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ էր հայտարարվել: Այսինքն՝ իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել էր ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր