Մոյեսը Յանուզային ցանկանում է տեսնել «Ռեալ Սոսիեդադ»-ում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է վարձավճարով ուղևորվել «Ռեալ Սոսիեդադ», հայտնում է The telegraph-ը: Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դեմ չէ, որ 19-ամյա բելգիացին մշտական խաղային պրակտիկա ունենա և փորձ հավաքի իսպանական ակումբում, որը ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը:
Ընթացիկ մրցաշրջանում Յանուզայը 10 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում: