211652_close_icon
views-count18192 դիտում article-date 14:26 07-12-2014

Սպանություն՝ Չարենցավանում. հանրակացարանում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի. ըստ դատաբժշկի՝ սպանվածը դաժան ծեծի է ենթարկվել

Այսօր` դեկտեմբերի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի 23 բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ 39-ամյա Արծրուն Իսրայելյանն էր: Դատաբժկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մահվան պատճառը եղել են գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքները: Մինչ դատաբժիշկը վերջնական եզրակացությունը կկազմեր, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի ոստիկանության ծառայողները մարզի քննիչների հետ, որոնց աշխատանքը ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, պարզել են, որ Ա. Իսրայելյանին մարմնական վնասվածքներ պատճառել է Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 33-ամյա Կարեն Ազարյանը: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 hոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի շենքը հանրակացարանային է, եւ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ:

Նմանատիպ նյութեր