211652_close_icon
views-count752 դիտում article-date 13:36 07-12-2014

«Բազել»-ի դեմ խաղը համարժեք կլինի եզրափակչին. Տուրե

«Լիվերպուլ»-ի պաշտպան Կոլո Տուրեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բազել»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: ««Բազել»-ի հետ խաղը համարժեք կլինի եզրափակչին: Մեզ անհրաժեշտ է հաղթել, և այդ պատճառով մենք հարձակվողական մարտավարությամբ ենք հանդես գալու: Կարծում եմ հետաքրքրաշարժ հանդիպում է սպասվում թե ֆուտբոլիստների, և թե երկրպագուների համար»,- իվուարցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: «Լիվերպուլ» - «Բազել» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Նմանատիպ նյութեր