Յայա Տուրե. Ես կգերադասեի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալ առանց մրցավարի
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մեկնաբանել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Արսենալի» հետ խաղի (1:2) մրցավարությունը ւ անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղին:
Նշենք, որ գավաթային խաղում մրցավար Քրեյգ Պոուսոնը չհաշվեց Սերխիո Ագուերոյի գոլը:
«Կարծում եմ, որ մրցավարները պետք է վերջ տան դրան: Ես շատ եմ հիասթափված: Արդեն առաջին անգամ չէ, որ նման բան է պատահում:
Հուսով եմ, որ «ՄՅՈւ»-ի հետ խաղում մենք ավելի որակյալ մրցավար կունենանք: Կամ ընդհանրապես չենք ունենա, ես կգերադասեի առանց նրա խաղալ: Դա մեծ ու կարւոր խաղ է», ասել է Տուրեն:
Նշենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 27-ին` Երւանի ժամանակով 23:00-ին: